211652_close_icon
views-count38285 դիտում article-date 23:15 17-04-2021

Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Վայոց Ձոր մարզ այսօր ` ապրիլի 17-ին, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ, հայտնում է News.am-ը:

Քաղաքացին  Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս»,-ասաց նա Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը նորից կանգնեց շիրիմի մոտ,  փորձեց խոսել այդ քաղաքացու հետ, որը սակայն Փաշինյանին ասաց. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

Փաշինյանը տեղեկացավ, որ զոհվածը քաղաքացու քրոջ ամուսինն է, անուհետեւ ասաց «լավ եղեք» եւ հեռացավ:

Նշենք, որ այս միջադեպը մոնտաժվել եւ հանվել է  Վաոց ձորի մարզ Նիկոլ Փաշինյանի արած այցի տեսանյութերից, որոնք Փաշինյանը տեղադրել է իր ֆեյսբուքան  էջում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր