211652_close_icon
views-count1895 դիտում article-date 22:45 17-04-2021

Հրանտ Սարկիսով. ՀՀ նախագահը հերթական անգամ Պոնտացի Պիղատոսի նման «լվաց ձեռքերը»

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը:

«Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից Օրենքն առերևույթ խնդրահարույց չէ:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները՝ (…).

(…)Հանրապետության նախագահը չի ստորագրելու Օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար»։

Փաստացի, Հայաստանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Պոնտացի Պիղատոսի նման «լվաց ձեռքերը» Պետության համար կարեւորագույն որոշումներ կայացնելու ժամանակ։
Հայտարարության տեքստի մեջ նշված էին մի շարք բացատրություններ, արդարացումներ, թե ինչի՞ նախագահը չի դիմում ՍԴ եւ միեւնույն ժամանակ հրաժարվում է չստորագրել այն։

Իր հայտարարության մեջ Հանրապետության նախագահը, չստորագրելու հիմնական արդարացում նշում է այն, որ վկայակոչված Օրենքն ընդունվել բացառապես Խորհրդարանական քաղաքական մեծամասնության կողմից։

Հանրապետության նախագահը, երեւի թե տեղյակ չէ կամ չի իմանում, որ Օրենսդիր իշխանությունը իմպերտաիվ կերպով չի կաշկանդում բոլոր խմբակցություններին՝ մասնակցել այս կամ այն օրենքի ընդունմանը, քվեարկությանը։ Խմբակցությունները, այն էլ ընդդիմադիր, իրենց անհամաձայնությունը կարող են արտահայտել նաեւ քաղաքական բոյկոտների միջոցով։

Մեծ հաշվով Հանրապետության Նախագահը մի կողմից չի տեսնում հակասություն Սահմանադրությանը, մյուս կողմից վկայակոչելով քաղաքական հիմնավորումներ, արդարացումներ՝ հայտարարում է Օրենքը չստորագրելու մասին։

ՀՀ Սահմանադրությունը պահանջում է, որ Նախագահը լինի ապաքաղաքական՝ ինչը ենթադրում է նաեւ քաղաքական հիմնավորումներ, արդարացումներ բերելով՝ սեփական սահմանադրական պարտականություններ կատարելուց չհրաժարվելը», գրել է Սարկիսովը:

Նմանատիպ նյութեր