Նիկոլ Փաշինյան. Պետք է կրճատենք ժամկետային զինծառայության ժամկետը. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՀՀ-ում չկա գոնե մի բուհ, որ ժամանակակից բուհական չափանիշներին համապատասխանող շենք ունենա: Այս մասին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը:
«Մեր բուհերի մեծ մասը մարզական ենթակառուցվածք չունի, բուհական սպորտի մասին խոսելն ավելորդ է»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել է զինծառայության ոլորտին՝ նշելով, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը:
«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում