211652_close_icon
views-count2733 դիտում article-date 11:18 17-04-2021

ՀՀ ՊՆ, ՊԲ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին, ինչո՞ւ եք տղերքի անունները հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում. արցախցի բնակիչ

ՀՀ պաշտպանության նախարարություն, Պաշտպանության բանակ,  երբ եք վերջ տալու էս բարդակին, ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի բնակիչ Ալեն Ղուլյանը:

«Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել...

Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս «Մարտական Խաչ» շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..

Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի.. Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ,

Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха

երբ եք վերջ տալու էս բարդակին? Ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունեք ?

Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե ոչ?

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել... Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի...

Posted by Ален Гулян on Friday, April 16, 2021

Նմանատիպ նյութեր