211652_close_icon
views-count1815 դիտում article-date 10:41 17-04-2021

Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծրագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրաժարական է տալու ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին իրոք կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, Փաշինյանի դեպքում ասելը դեռ անել չէ, բայց քաղաքական ուժերը, ինչպես երևում է, ակտիվորեն նախապատրաստվում են ընտրություններին: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ նախընտրական ծրագիրն է արդեն պատրաստել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են առկա վիճակը, այդ վիճակից դուրս գալու ելքերը և անելիքները:


Կուսակցության ղեկավարին մոտ կանգնած մեր աղբյուրը սկզբունքորեն հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ծրագիրն անձամբ Գագիկ Ծառուկյանն է գրել: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ծրագիրը բավական ընդգրկուն է, թվերով ու փաստերով հիմնավորված, ամենակարևորը՝ սոսկ օպտիմիստական չէ, այլ իրատեսական, այսինքն՝ ի ցույց են դրված բոլոր այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ճգնաժամից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր