211652_close_icon
views-count1240 դիտում article-date 09:38 17-04-2021

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են՝ 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ: 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։


Միացյալ Նահանգների դեպքում խոսքը 1 մլրդ 575 մլն դրամի մասին է, Հայաստանից Նիդերլանդների արտահանած կապիտալը կազմել է 21 մլրդ 432 մլն դրամ։ Արգետինան, Չեխիայի Հանրապետությունը, Ուկրաինան նվազեցրել են ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 199 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 46 մլրդ 899 մլն դրամ, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից եկած ուղղակի ներդրումները կազմել են 12 մլրդ 592 մլն դրամ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր