211652_close_icon
views-count40433 դիտում article-date 19:18 16-04-2021

Արտառոց դեպք Երևանում. հանրահայտ գրախանութի առաքիչը մի քանի հարյուր հազար «ուտելուց» հետո ահազանգել է ոստիկանություն՝ թե իրեն ավազակային հարձակմամբ թալանել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Եղվարդ քաղաքում բնակվող 35-ամյա  մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ  Նոր Նորք վարչական շրջանում իր նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժանմունքի պետ Մերուժան Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգը եղել է  Նոր Նորքի 5-րդ զանգվածից և հասնելով դեպքի վայր, այդ տղամարդը հայտնել է, որ  ավազակային հարձակումը տեղի է ունեցել դեպի  8-րդ զանգված տանող հատվածում։

 Քրեական հետախույզները տաք հետքերով  պարզել են, որ  այդ քաղաքացու ասածը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել: 
 Նրա հայտնած տեղեկությունը, որ իրենից հափշտակել են մի քանի հարյուր հազար դրամ՝  փուչ է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  այդ տղամարդը աշխատում է  Երևանում գործող հանրահայտ  գրախանութներից մեկում՝ որպես առաքիչ և կեղծ ահագանգ է տվել, քանի որ  իր կողմից կատարված  առաքումներից կուտակված գումարը  ինքը «քամուն է տվել»: Նրա կողմից առաքումների մեջ մեծ թիվ են  կազմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքերը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այդ տղամարդու տվյալներն ու աշխատանքի վայրը չենք նշում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր