211652_close_icon
views-count1188 դիտում article-date 17:40 16-04-2021

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը՝ դեպի Եվրոպայի առաջնություն

Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 17 –ին,  Շվեյցարիայի Բազել ՝ Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն մեր մարմնամարզիկների արդյունքները, բայց հաճելի է այն փաստը, որ գլխավոր մարզիչը բազմամարտիկների դերում վստահել է տակավին երիտասարդներ  Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:

Առանձին գործիքների վրա հանդես կգան  Արթուր Դավթյանը / նժույգ թափեր և հենացատկ / , Վահագն Դավթյանը  և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Բազմամարտում, մեդալներից  բացի, չեմպիոնը և փոխչեմպիոնը կստանան օլիմպիական ուղեգիր: Հավելենք նաև, որ լավագույնների  խմբում հայտնվող  որոշ մարզիկներ արդեն ունեն խաղեր մեկնելու արտոնագիր: Ուստի վեր կբարձրանան նրանց հաջորդող տեղերում հայտնվող մարզիկները: Ասել կուզենք, որ հնարավոր է տասնյակ մտնողները ստանան Տոկիո մեկնելու բաղձալի ուղեգիր:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Բազելում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ մարզչի դերը վստահվել է Հայկ Նազարյանին:

Նմանատիպ նյութեր