Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրվածների թիվը 30 է. Բուքինգհեմյան պալատը հրապարակել է անունները
Արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը հրավիրված անձանց թիվը 30 է։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այդ մասին նշված է Բուքինգհեմյան պալատի կայքում։
Սգո հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, 14:40-ին։
Արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի դեպի Սուրբ Գևորգի մատուռի կողմը:
Դագաղի հետևից կանցնեն դուքսի բոլոր 4 զավակները՝ արքայազն Չարլզը, Էնդրյուն, Էդուարդը և արքայադուստր Աննան, նրա թոռները՝ արքայազն Ուիլյամը և Հարրին: Հուղարկավորությունը տեղի կունենա Վինձորի դղյակի տարածքում:
Արարողությանը ներկա են լինելու թագուհու զարմիկները, արքայազն Ֆիլիպի ազգականները, այդ թվում՝ Բադենի գահաժառանգ արքայազն Բեռնհարդը և այլոք: Արարողության ավարտից հետո Էդինբուրգի դուքսի դին կիջեցնեն թագավորական դամբարան: Քենթերբերիի արքեպիսկոպոսը հոգեհանգստյան աղոթք կկարդա, և երգչախումբը կերգի Ազգային հիմնը:
Պալատը սգո հանդիսավոր արարողության կարգը նաեւ կհրապարակի պալատի կայքով: Հուղարկավորությունն ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ և ռադիոյով։