211652_close_icon
views-count1167 դիտում article-date 12:18 16-04-2021

Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլխին է թիվ մեկ մեղավորը. Սենոր Հասրաթյան

Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին պարգևատրել շքանշանով կամ շնորհել կոչում, իսկ պատերազմից հետո պարգևատրված նույն այդ զինվորականի նկատմամբ նույն պատերազմում կատարած հանցագործության համար հարուցել քրեական գործ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ թե աբսուրդ, այլ քանդված բանակի ավերակների վրա ինչ-որ մեկի ես-ը մյուսի հաշվին փրկելու խայտառակ գործարք է, որն անկասկած ունենալու է ավելի ծանր հետևանք, քան արդեն ունենք...

Կառավարման այս խառնաշփոթում, ցավոք, ճշմարտությունը միշտ էլ լինելու է ստի ստրուկը և, արդյունքում՝ պատժվելու է ոչ թե կեղծարարն ու բանսարկուն, այլ նա, ով ստիպված է եղել պատերազմել իրեն «գերագույն հրամանատար» ու «ռազմական գործին ամենալավը տիրապետող» հռչակած թիվ մեկ պատահականության «ղեկավարման» ներքո...

Հ.գ.- Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Միայն պատահականությունների կառավարման դեպքում է հնարավոր պատերազմի ընթացքում դրսևորած արժանիքների համար զինվորականին...

Posted by Սենոր Հասրաթյան on Thursday, April 15, 2021

Նմանատիպ նյութեր