211652_close_icon
views-count1440 դիտում article-date 10:26 16-04-2021

ՀԱԿ-ը տարալուծվել է ՔՊ-ի մեջ, բայց քննադատում է նրան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանին քննադատելով, տարանջատվում է նրանից, սակայն ՀԱԿ կառույցները Փաշինյանի իշխանության գալուց հետո տարրալուծվել են «Քաղաքացիական պայմանագրի» և, մեծ հաշվով, իշխանության մեջ:

ՀԱԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների մի զգալի մասը՝ որպես յուրային, աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգի միջին և ցածր օղակներում և ընտրությունների դեպքում պարտավորված է լինելու աշխատել ՔՊ-ի և ոչ թե ՀԱԿ-ի համար:

ՀԱԿ-ում դրա մասին գիտեն, բայց կարծում են, որ դա էական ազդեցություն չի ունենա իրենց ստանալիք քվեների վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր