211652_close_icon
views-count4780 դիտում article-date 09:13 16-04-2021

Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը. Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան ի էջում գրել է. «Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մատաղիսի հետախուզական վաշտը...

Վերջին պատերազմում այս վաշտը հերոսական ուղի անցավ: Երբ ճեղքվեց Թալիշի, այնուհետև՝ Մատաղիսի պաշտպանությունը, ամենաթեժ կետերում հայտնվում էր գնդի ռազվետկեն։ Նույնիսկ նահանջի ժամանակ ամբողջ ճակատով շրջափակման մեջ գտնվող զինվորներին առաջիններից մեկը օգնում էին իրենք: Մատաղիսի հետախուզական վաշտին հանդիպեցինք հոկտեմբերի 2-ի գիշերը, հաղթանդամ տղաներ՝ ինքնավստահ, ուժեղ, կարծես՝ միջադարյան Հայաստանի արքայագունդը լիներ: Օրեր անց կեսգիշերին իմացանք, որ գործողության են գնացել այն ուղղությամբ, որտեղ թշնամին նորից գրոհել ու վերցրել է կարևոր բարձունք: Լուսադեմին ադրբեջանական դրոշ էին ուղարկել և ամբողջ առաջնագիծը թնդում էր, որ ռազվեդկեն վիշկի սարը հետ է վերցրել: Տարբեր ջոկատներ, որոնք այդ օրերին ֆեյսբուքյան հերոսներ էին, վառեցին այդ դրոշն ու հետո իմացանք, որ երևաններում հերոսական դրվագներ են պատմել. դե նկարներն էլ ունեին. Աստված՝ իրենց հետ: Մատաղիսի հետախույզների մասին քչերը գիտեն, բայց իրենք հերոսներ են. մնացին մինչև վերջ, չհանձնեցին բարձունքը և զոհվեցին՝ մինչև օգնական ուժերի հասնելը: Հրամանատարը՝ Միրոն, հետո իմացա նաև՝ Թևոնյան Նոյը և երեք հետախույզ: Մենք պարտք ենք տղերքին։ Իրենց հերոսական ուղին բոլորն են իմանալու, բոլորին ենք պատմելու:

Հավե՛րժ Փառք, տղե՛րք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մատաղիսի հետախուզական վաշտը... Վերջին պատերազմում այս վաշտը հերոսական ուղի անցավ: Երբ ճեղքվեց Թալիշի, այնուհետև՝...

Posted by Վահագն Վարագյան on Thursday, April 15, 2021

Նմանատիպ նյութեր