211652_close_icon
views-count2831 դիտում article-date 23:55 15-04-2021

Ղարաբաղի պատերազմի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոթղթակցի լուսանկարների շարքը World Press Photo 2021-ի ոսկե մրցանակն է շահել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

News.am-ը գրում է. World Press Photo աշխարհի առաջատար լուսանկարչական մրցանակի «Գլխավորր նորություններ / Շարքեր» անվանակարգում լավագույնը 2021թ․ դարձել է «ՌԻԱ Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը: Այս անվանակարգում ոսկի շահած «Կորսված դրախտ» (Paradise Lost) ֆոտոպատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Վալերի Մելնիկովը երրորդ անգամ է դառնում World Press Photo-ի դափնեկիր: 2017 թվականին նրա «Ուկրաինայի սեւ օրերը» լուսանկարչական շարքը՝ 2014 թվականի ամռանը Դոնբասում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, ոսկի էր շահել «Երկարաժամկետ նախագծեր» (Long Term Projects) անվանակարգում: Ուկրաինական հակամարտության մասին նրա վավերագրական եռագրության երկրորդ` «Ընդհատակ» (Underground) մասը, որը պատմում է Դոնբասում խաղաղ բնակիչների, «պատերազմի ստվերում ապրող մարդկանց» մասին, ըստ հեղինակի, միավորել է լուսանկարը, տեսանյութը եւ ձայնագրությունը եւ արծաթ է նվաճել 2018թ. «Թվային ձեւաչափով պատմություն / Կարճ ձեւաչափ» (Digital Storytelling/Short Form) անվանակարգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր