211652_close_icon
views-count2228 դիտում article-date 23:12 15-04-2021

Փաշինյանի հրամանով ԱԽ գրասենյակը հրապարակել է մինչև 10 տարվա գաղտնիության աստիճան ունեցող փաստաթուղթ

News.am-ը գրում է. Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր՝ ապրիլի 15–ին հատվածներ է հրապարակել  անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արձանագությունից՝ խախտելով միաժամանակ մի քանի կարևորագույն օրենքներ։ Այսպես. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4–րդ հոդվածի 14–րդ կետի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաև քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն:

Անվտանգության խորհրդի կողմից գաղտնազերծված արտահերթ նիստը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերի 30–ին՝ պատերազմի երրորդ օրը։ ԱԽ նիստի ընթացքում քննարկվել են  ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը, հետևաբար ԱԽ նիստի արձանագրությունը գաղտնի է եղել։ Գաղտնիության մասին երեկ՝ ապրիլի 14–ին խորհրդարանում հայտարարել է անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «կմտածեն Անվտանգության խորհրդի գաղտնի արձանագրության՝ Օնիկ Գասպարյանի հատվածը հրապարակելու մասին»։ Սա նշանակում է, որ ԱԽ նիստի՝ գաղտնիության աստիճան ունեցող արձանագրության հրապարակումը եղել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  Պետական և ծառայողական գաղտնիք կազմող և «գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են մինչև 10 տարի: Նույն օրենքի համաձայն՝ տեղեկությունները կարող են  գաղտնազերծվել երկու հիմքի դեպքում։

ա) պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների բաց փոխանակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները.

բ) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր