211652_close_icon
views-count1787 դիտում article-date 21:08 15-04-2021

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նպատակն է վերաիմաստավորել 20-րդ դարի մեր պատմությունը, լույս սփռել քիչ հայտնի էջերին, ուրախությամբ արձանագրում եմ՝ ձեռնարկը հաջողել է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պապիկի՝ Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի լուսանկարն ու կից գրառում արել՝ խոսելով «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործունեության մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Լուսանկարում լեգենդար Շառլ Ազնավուրն ու պապիկս՝ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն են։ 20-րդ դարի ինձ համար երկու կարևոր հայեր, որոնք ուսումնասիրում են Անի հյուրանոցի նախագիծը՝ կերտելով պատմություն։ Այլ ժամանակներ էին, այլ երազանքներ: Պապիս տեսլականն էր Երևանը դարձնել ժամանակակից, ազատ տարածքների քաղաք։

Պապերիս անունը կրող «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նպատակն է վերաիմաստավորել 20-րդ դարի մեր պատմությունը, լույս սփռել քիչ հայտնի էջերին, արժևորել պապերիս թողած ժառանգությունը, խրախուսել հայկական մշակույթն ու ատեղծարար միտքը։

Եվ այսօր ուրախությամբ արձանագրում եմ, որ ձեռնարկը հաջողել է։ Օրերս հիմնադրամն ամփոփեց «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների առաջին ծրագրի աշխատանքները և արդեն մեկնարկեց 2-րդ ծրագիրը։

Արդյոք գիտեի՞ք, որ 100 տարի առաջ եղել է հայ-ադրբեջանական բախումներ Սոթքի հանքավայրի համար, կամ ինչպես են հայ մտավորականները վերաբերվել հոկտեմբերյան հեղափոխությանը, ինչո՞ւ Կալիֆորնիայի հայերը հետ չեն վերադառնում և վերջապես ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանը, որին այս օրերին կանվանեին ճգնաժամային կառավարիչ, իր գործունեության շատ կարճ ժամանակում կարողացավ ոտքի հանել, համավարակների ու սովի ճիրաններում գտնվող երկիրը։ Այս ամենը մանրամասն շարադրված է ծրագրի շահառուների հեղինակած աշխատություններում։

Ի դեպ, առաջիկայում լույս է տեսնելու շատ հետաքրքրիր գիրք՝ հայկական ճարտարապետության մի դարաշրջանի մասին, որի ստվերներն այսօր էլ դեռ մեր կողքին են»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր