211652_close_icon
views-count2288 դիտում article-date 20:32 15-04-2021

Կին մրցավարի պատճառով Իրանում «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման հեռարձակումը դադարեցվել է ավելի քան հարյուր անգամ

Ապրիլի 11-ին կայացած՝ Անգլիայի առաջնության «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (1:3) հեռարձակումը Իրանի պետական հեռուստաալիքով բազմիցս դադարեցվել է, երբ կադրում հայտնվել է կին մրցավարը:
 
Հանդիպումը սպասարկող եզրային մրցավարներից մեկը եղել է Շան Մեսին, որը կրել է մրցավարների համար սովորական հագուստ. շապիկ և շորտեր:
 
Սակայն շարիաթի խիստ օրենքների համաձայն, իրանցի հեռուստադիտողները չպետք է տեսնեին աղջկա մարմնի բաց մասերը: Համաձայն բրիտանական լրատվամիջոցների հաշվարկների այդպիսով հեռարձակումը դադարեցվել է ավելի քան հարյուր անգամ:
 
Նախկինում Իրանում գրեթե 40 տարի գործում էր օրենք, համաձայն որի կանանց արգելված էր ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին: Միայն 2019թ. աշնանը նրանց թույլատրվեց այցելել ստադիոններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր