211652_close_icon
views-count2431 դիտում article-date 19:36 15-04-2021

Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը՝ «Ֆրենդս Արենա» մարզադաշտում

Ինչպես ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր, Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը: 

Հանդիպումը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: 

Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր