211652_close_icon
views-count1863 դիտում article-date 18:52 15-04-2021

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ.

 Երևանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարևորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որը ստեծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիաի (ԱԹԱ) ներքո, առաջին հադիպումը անցկացրեց “Արագաստ“ կաֆեում “Ավերս“ ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ և “Կիլիկիա“ ՓԲԸ աջակցությամբ, հայտնում է Infopress.am-ը:
 
Ֆուտբոլային գիտանկների ակումբում ընգրկված են, “Ֆուտբոլ+” շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը, “Կենտրոն“ ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը,  “Ֆուտբոլ+“ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, ռադիո “Վան“-ի հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը), “Երկիր մեդիա“ ՀԸ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, “Գոլոս Արմենիի“ թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, “Շանթ“ ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, “Փյունիկ“  ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյան և ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհանիսյանը, որն էլ հանդիսացել է այս նախաձեռնության հեղինակը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական ֆուտբոլային ակումբները, որ ավելի հաջող հանդես գան եվրոգավաթներում և վերջապես դուրս գան խմբային փուլ, ի՞նչն է խանգարում ավելի հաջող ելույթների համար, ո՞րն է հայկական ակումբների վատ ելույթների պատճառը և ո՞րն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հաջող ելույթների գրավականը: Սա էին առաջին քննարկման հարցերը:

Մենուա Մեհրաբյանի կարծիքով հայկական ակումբները պետք է վարեն արդար կազմակերպչական գործունեություն, չտրամադրելով կարևոր ադմինիստրատիվ դիրքերը ակումբներում «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով: Աշոտ Մարտիրոսյանը վստահ է, որ ցածր աշխատավարձերը ստիպում են տեղական ֆուտբոլիստներին խաղալ լուրջ խթանի բացակայության պայմաններումի և հիմնականում մտածել այլ արտասահմանյան ակումբներ տեղափոխվելու մասին, ինչն էլ հանդիսանում է մեր ակումբների վատ խաղի պատճառը Եվրոգավաթներում: Սլավա Սարգսյան գտնում է, որ պետք է անհապաղ լայնացնել Հայաստանի ֆուտբոլային աշխարհագրությունը, ստեղծելով մարզերում ֆուտբոլային ակումբներ, դրանով իսկ զարկ տալով այդ սպորտաձևի զարգացմանը շրջաններում, ինչը կղթանի նոր տաղանդավոր ֆուտբոլիստների բացահայտմանը: Գոռ Գրիգորյանի կարծիքով, Հայաստանը կարող է որպես ֆուտբոլի զարգացման մոդել վերցնել որևէ այլ ֆուտբոլային երկրի օրինակը:

Մանրամասները՝ Infopress.am-ում

Նմանատիպ նյութեր