211652_close_icon
views-count18727 դիտում article-date 18:50 15-04-2021

Քեզ բացակա չենք դնի. հրադադարից մեկ օր առաջ 20–ամյա հերոս Ալենը նահատակվեց՝ հայրենիքը պաշտպանելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ալեն Եղիշի Բեգլարյանը ծնվել է 2000թ փետրվարի 1-ին՝  Կապան քաղաքում: Ավարտել է Ձագիկավանի միջնակարգ դպրոցը։

Ընտանիքի կրտսեր զավակն էր: Փոքր տարիքից սիրում էր զինվորական համազգեստը,  Պատանի երկրապահ կամավորականների միության անդամ  էր: 2018թ.-ին  զորակոչվել է ՀՀ ՊՆ Մադաղիս զորամաս 2020-ի  ամռանը, զորացրվելով, դեռ չադապտացած քաղաքացիական կյանքին,  սկսվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը:

Ալենը ներկայացել է  զինկոմիսարիատ,  բայց մերժել են,  պատճառաբանելով, որ դեռ չի անցել զորացրվելու մեկ տարին: Մի քանի օրից՝ հետևելով վարչապետի կոչին, Ալենը ժամանակ չկորցնելով,  գնաց զինկոմիսարիատ և  հոկտեմբերի 18-ին  կամավորագրվեց Խոտանան կամավորական 30 հոգուց բաղկացած ջոկատ։

Մայրը, խնդրում էր որդուն, որ չգնա,  սակայն Ալենը պատասխանեց՝  որ ես չգնամ, ով գնա: Եթե ես ծառայելուց լինեի  և այդ ժամանակ սկսեր պատերազմը, ինչ պիտի անեի, հո չէի  փախնի, ես իմ պարտքն եմ կատարում: Նույնիսկ ավագ եղբորը չլսեց, ով փորձեց խանգարել Ալենին ետ պահել այդ մտքից:

Դու մի գնա,  ես կգնամ,- եղբորը պատասխանեց,-  որ դու ամուսնացած ես,  երեխաներ ունես, մնա իրենց հետ,  ես կգնամ:

Ալենը ջոկատի ամենաերիտասարդ Սյունեցին էր Ջոկատը պաշտպանում եր Դավիթ Բեկ գյուղի սահմանագիծը: Հերոս  Ալենը մինջև վերջ մնացել է զբաղեցրած դիրքում: Բանակի մասին իր գիտելիքներով հեշտացնում էր ջոկատի կամավորականների գործը,  քանի որ նոր էր զորացրվել բանակից ու ավելի շատ բան գիտեր բանակի մասին։

Հրադադարից մեկ օր առաջ ջոկատը տվեց մեկ զոհ և այդ զոհը հերոս Ալեն Եղիշի Բեգլարյանն էր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր