211652_close_icon
views-count1004 դիտում article-date 16:43 15-04-2021

ՎԶԵԲ-ը և Կանաչ կլիմայի հիմնադրամի ընդլայնում են կանաչ ֆինանսավորումը Հայաստանում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ նշել են կոշտ թափոնների նոր աղբավայրի կառուցման պաշտոնական մեկնարկը Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Հրազդան քաղաքում, որը կապում է մայրաքաղաք Երևանը երկրի հյուսիսային հատվածին։

Արարողությանը ներկա էին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը և մի շարք հարգարժան հյուրեր, այդ թվում՝ Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններից։

 

Կոշտ թափոնների նոր աղբավայրը կհամապատասխանի ԵՄ չափանիշներին և մեծ ներդրում կունենա Հրազդանում և տասնմեկ այլ համանքներում շրջակա միջավայրի բարելավման գործում: ՎԶԵԲ-ը տրամադրել է 5․5 միլիոն եվրո գումարի չափով վարկ, որը համալրվել է 3․5 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհով ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի կողմից, ինչպես նաև 2 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհով Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամից՝ շինարարության համար:

Նոր աղբավայրը հագեցած կլինի կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով, կներառի համայնքի կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական մեծ օգուտներ կբերի տեղի բնակիչներին և բիզնեսներին:

Աղբավայրը տեղակայված կլինի Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ և կընդգրկի տասներկու համայնք, որոնցից յոթը՝ Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ծաղկաձոր) և հինգը՝ Գեղարքունիքի մարզում (Սևան, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ):

Սա ՎԶԵԲ-ի՝ կոշտ թափոնների առաջին ծրագիրն է Հայաստանում ի աջակցություն կառավարության պլաններին՝ արդիականացնելու երկրում թափոնների կառավարման համակարգը Վնասատուների դեմ պայքարի կառավարման եվրոպական ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CEPA) չափանիշներին համահունչ։

Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1․1 միլիարդ եվրո 158 ծրագրում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

 

Ընդհանուր տեղեկություններ ԵՄ-ի մասին

Եվրամիությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացում առանցքային գործընկեր է: Հայաստանում ԵՄ-ի ծրագրերի ներկայիս նշանակալի պորտֆելը կենտրոնացած է կառավարության բարեփոխումների օրակարգի, մասնավոր հատվածի զարգացման և կանաչ աճի, մարդկային կապիտալի և տարածաշրջանային զարգացման աջակցության վրա: ԵՄ-ն ընդլայնել է իր աջակցությունը և գրեթե կրկնապատկել է դրամաշնորհների իր տարեկան հատկացումները՝ մինչև տարեկան 65 միլիոն եվրո 2019 և 2020 թվականներին: Բացի այդ, 2014 թվականից ի վեր ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել բազմատարր վարկերի և դրամաշնորհների տեսքով`կանաչ աճին, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներին  աջակցելու նպատակով։

 

Ընդհանուր տեղեկություններ E5P հիմնադրամի մասին

E5P-ն բազմադոնոր հիմնադրամ է, որը գործում է Արևելյան գործընկերության բոլոր երկրներում: Եվրամիությունը (ԵՄ) E5P–ի ամենախոշոր ներդրողն է՝ տրամադրել է 95 միլիոն եվրո: Հայաստանում E5P- ի համար ԵՄ-ն 10 միլիոն եվրո է հատկացրել, և այդ գումարը համալրվել է Չեխիայի Հանրապետության, Դանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Սլովակիայի Հանրապետության, Շվեդիայի և Թայվանի՝ Բիզնես-ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամի լրացուցիչ հատկացումներով։ Տրամադրված միջոցները կօգնեն Հայաստանին բարելավել էներգաարդյունավետությունը՝ նպաստելով էներգետիկ անվտանգությանը, տնտեսական մրցունակությանն ու քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը՝ միևնույն ժամանակ դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա: Հայաստանը նույնպես մասնակցում է E5P- ին՝ ներդնելով 1 միլիոն եվրո:

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է․ ծառայեցնել դրամաշնորհները միջազգային ֆինանսական հաստատություններից վարկերը լավագույն կերպով օգտագործելու նպատակին՝ էներգաարդյունավետության և բնապահպանական համայնքային ծրագրերի, օրինակ՝ ջրային և կեղտաջրերի համակարգերի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման, փողոցային լուսավորության և հանրային շենքերում էներգաարդյունավետության ծրագրերի համար։

Նմանատիպ նյութեր