211652_close_icon
views-count44963 դիտում article-date 20:35 14-04-2021

Արտակարգ դեպք Արթիկի գաղութում. դատապարտյալը բարձրացել է շենքի տանիք և պահանջել հանդիպում Արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության պետի հետ, իսկ հետո խցում փորձել է ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 9-ին՝  Ժամը 15:00-ի սահմաններում,  Արթիկի գաղութում՝ 2-րդ մասնաշենքի  6-րդ խցի դատապարտյալ, Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Արսեն Սարգսյանը գաղութում բարձրացել է մասնաշենքի տարածքում գտնվող պոմպակայանի տանիքի վրա և պահանջել, որ իրեն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն  ու Քրեակատարողական  ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ընդունեն:

Նրա հետ բանակցություն են վարել գաղութի ծառայողները, ինչի շնորհիվ նա իջել է տանիքից, սակայն նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում,  պատժախցային և կարանտինային բաժանմունքի  7-րդ խցում, որտեղ գտնվելիս է եղել հացադուլի մեջ, փորձել  է ինքնասպանություն գործել՝  նշված խցի էլեկտրական լամպի ճաղավանդակից ծածկոցի կտորով կախվելու միջոցով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  գաղութի աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանության փորձը:

Ա. Սարգսյանը հայտարարել է, որ այդ քայլին է  դիմել իր նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի պատճառով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր