211652_close_icon
views-count53855 դիտում article-date 18:12 14-04-2021

Խոշոր հրդեհ Երևանում. Հյուսիսային պողոտայում գտնվող էլիտար շենքերից մեկի տանիքի կրակն ու ծուխը տեսանելի է քաղաքի ծայրամասերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հյուսիսային պողոտայում էլիտար շենքերից  մեկի տանիքից հսկայական կրակ ու ծուխ է դուրս գալիս: Թե ինչն է պատճառը, դեռևս պարզվում է:

Դեպքի մասին արդեն տեղյակ է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման  կենտրոնը, որտեղից արդեն ժամանում են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Շենքի բնակիչները  դուրս են եկել փողոց, ծուխն էլ տեսանելի է քաղաքի մի քանի ծայրամասերից:

 Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

 Քիչ առաջ ժամանեցին ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից  4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր