1578 դիտում
20:19 14-04-2021
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում՝ ստեղծելով փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծը: Գաղափարի մանրամասները ՊԵԿ-ն իրազեկման ֆիլմի ձևաչափով ներկայացրել է ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստում:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը իրականացվելու է միասնական հարթակում: Էլեկտրոնային մեկ փաստաթղթով ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու տվյալ գործարքի մասնակից երկրների հարկային մարմիններին ու գործարարներին: Ամբողջ գործընթացը լինելու է առավել թափանցիկ և պարզեցված:
Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանի, անուղղակի հարկերի վճարման և ապրանքի ներմուծման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու և հաստատելու անհրաժեշտություն այլևս չի լինի, որը բավականին երկար գործընթաց է:
Ստվերի դեմ պայքարի գործիքներից է լինելու նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգը: Նախագծի շուրջ պարբերաբար քննարկումներ են լինում: Փորձագետները փորձում են լավագույն լուծումները գտնել պետական վերահսկողության թվայնացման ուղղությամբ:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի պետ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ հետագծելիության համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ապրանքաշրջանառությունը` ապրանքի ստեղծման կամ արտահանման պահից մինչև վերջնական սպառողին հասնելը:
Հետագծելիության սկզբունքով հսկողություն կիրականացվի երրորդ երկրներից ներմուծված ռիսկային բոլոր ապրանքների և դրանց մաքսանենգ շարժի նկատմամբ: Խոսքը սակայն չի վերաբերում ԵԱՏՄ երկրներում վերամշակվող, մանրածախ առևտրում իրացվող և անձնական նպատակով օգտագործվող ապրանքներին: Գործընթացը կիրագործվի փուլային եղանակով. ԵԱՏՄ երկրներում կստեղծվեն հետագծելիության ազգային համակարգեր:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն արդեն վավերացրել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը:
Էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման փորձի փոխանակման նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնք քննարկելու են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման մեխանիզմները:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի ժ/պ Ալինա Ավետիսյանի խոսքով՝ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԵԱՏՄ շրջանակում փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կդառնա էլեկտրոնային:
ԵԱՏՄ ռազմավարության մեջ ընդգրկված է նաև հարկային ոլորտի թվայնացման գործընթացը, որի նպատակն է ապահովել ապրանքների ազատ տեղաշարժ, միաժամանակ՝ անտեսանելի վերահսկողություն:
Նորարարական լուծումներով վերահսկողության թվայնացման գործընթացը նոր մակարդակի կբարձրացնի ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների և բիզնեսի միջև գործակցությունը` նպաստավոր պայմաններ ստեղծելով բարեխիղճ հարկ վճարողների համար:
Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=8IvkMugihMQ
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3424 դիտում
16:25 18-11-2019
Պետական եկամուտների կոմիտեն խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին