211652_close_icon
views-count6541 դիտում article-date 20:36 13-04-2021

Օլիգարխիայի արժեքային ստանդարտները. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Միանգամից ասեմ, որ, ընդհանուր առմամբ, հարգում եմ հարուստ մարդկանց, չեմ կարծում, որ աղքատությունը պատվաբեր է, իսկ հարուստ լինելն ամոթ է, չեմ պնդում նույնիսկ, որ Ռուսաստանում կամ Հայաստանում բոլոր օլիգարխները հարստացել են խաբելով, «քցելով» կամ հարկեր չվճարելով: Եթե նույնիսկ նման բան կա, ապա դա պիտի լինի իրավապահ մարմինների խնդիրը:

Ես մտահոգված եմ հետխորհրդային շրջանում հարստացածների կրթական ցածր մակարդակով, ամբարտավան կեցվածքով, վատ ճաշակով եւ ցուցամոլությամբ: Մտահոգված եմ, որովհետեւ ուզենք, թե չուզենք՝ նրանք որոշակի արժեքային ստանդարտներ են թելադրում հասարակությանը:

Չեմ կարող չմտահոգվել իշխանության երկրպագուների երկակի ստանդարտներով: Երբ ԲՀԿ-ն իշխանության կոալիցիոն գործընկերն էր, իսկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ էր, այլ «խոշոր սեփականատեր», վերջինիս ճաշակը եւ «նուվորիշի» հակումներն այդ մարդկանց չէին հուզում: Բայց երբ նույն գործարարը սկսեց դրսեւորվել որպես որոշ չափով ընդդիմություն, նրա մակարդակի մասին սկսեցին ցասումնալից «ստատուսներ» գրել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր