211652_close_icon
views-count1470 դիտում article-date 19:28 13-04-2021

Սերխիո Ագուերոյի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ բանակցությունների

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:
 
Նրա գործակալը ժամանել է Բարսելոնա: Կատալոնական ակումբը լրջորեն շահագրգռված է, որպեսզի արգենտինացուն ձեռք բերի ազատ գործակալի կարգավիճակով: Արժե նշել, որ 34-ամյա Ագուերոն ընկերական հարաբերություններ ունի Լիոնել Մեսիի հետ:
 
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Ագուերոն հեռանալու է «Սիթիից», քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է: Նշվում է, որ նա մտադիր է մնալ Եվրոպայում:

Նմանատիպ նյութեր