1341 դիտում
22:44 12-04-2021
Սպանության փորձ Աբովյանի Հանրապետության փողոցում․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի լույս 11-ի գիշերը հրազենային վիրավորումով «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Աբովյան քաղաքում բնակվող 18-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված ահազանգից հետո օպերատիվ խումբը մեկնեց բուժհաստատություն։ Պարզվեց, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հանրապետության փողոցից։
Դեպքի վայր մեկնեցին քրեական հետախույզներ, քննիչներ, փորձաքրեագետներ։ Տարածքը զննվեց, ինչին զուգահեռ Կոտայքի ոստիկաններն իրականացրին օպերատիվ հարցումներ։
Բացահայտման միջոցառումներին ներգրավվեցին ՔՈ գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ միջադեպը տեղի էր ունեցել Հանրապետության փողոցի բենզալցակայանի մոտ։ Անհիմն վեճ էր սկսվել, ինչը հանգուցալուծվել էր կրակոցներով։
Պարզվեց կասկածվողի ինքնությունը։ 29-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում, դեպքից ժամեր անց ներկայացավ բաժին ու խոստովանեց, որ ինքն է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակոցներ արձակել 18-ամյա երիտասարդի ուղղությամբ։
Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
18:14 09-10-2019
Շինարարների փողոցում գողություններ էր արել ու բռնվել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
304 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
481 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
409 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ