211652_close_icon
views-count62775 դիտում article-date 17:54 12-04-2021

Արտակարգ դեպք Լոռու մարզում մեկ օրում կոտրել են Լոռու մարզի դատախազության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքերի պատուհանների ապակիներն ու տեսանկարահանող սարքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 10-ին արտակարգ դեպք է  տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք քարերով կոտրել են Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի 2-րդ  հարկի  պատուհանի և 1-ին հարկի ոտքի դռան պատուհանների ապակիները:

Նույն օրը կոտրել են նաև  Վանաձոր քաղաքում Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքի 2-րդ և 4-րդ հարկերի 2 պատուհանների ապակիները:

Նույն օրը՝ նույն եղանակով, կոտրել են նաև Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքի 1-ին հարկի 4 և 2-րդ հարկի 2 պատուհանների ապակիները, ինչպես նաև  մուտքի դռան մոտ ամրացված  տեսանկարահանման սարքը:

Նշված փաստերով ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերն արդեն կազմվել և փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր