211652_close_icon
views-count1175 դիտում article-date 17:19 12-04-2021

Մոուրինյոն առաջին անգամ մրցաշրջանի առաջնությունում 10 պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»:
 
Այս պարտությունը ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 10-րդն էր «Տոտենհեմի» համար: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ 10 խաղ պարտվեց մեկ առաջնության շրջանակներում:
 
Բացի այդ, այս մրցաշրջանում «Տոտենհեմն» արդեն 18 միավոր է կորցրել այն խաղերում, որտեղ հաշվի մեջ առջևում էր: Դա Մոուրինյոյի կարիերայի վատագույն արդյունքն է, իսկ ԱՊԼ-ում ավելի շատ միավորներ կորցրել է միայն «Բրայթոնը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր