211652_close_icon
views-count1086 դիտում article-date 17:36 12-04-2021

Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսրին

Ապրիլի 12-ին Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:

Կայսր Նարուհիտոն շնորհավորեց Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու  ուղղությամբ:

Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի թվայնացման և ՏՏ քաղաքականության նախարար (Minister for Digital Transformation, Minister in charge of Information Technology Policy) Տակույա Հիրային, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց ՏՏ ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության հարցերի շուրջ:   

Նմանատիպ նյութեր