211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:10 12-04-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 9-ին, ժամը 20.50-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 9-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Դոջ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 9-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 53-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ապրիլի 8-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վթարի մասնակից տրանսպորտային միջոցները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-211030», «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 00.05-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 22-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Արարատի մարզի Վանաշեն գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2199» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 32-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Ապրիլի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Ապրիլի 10-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Լոռու մարզի Աքորի գյուղում «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ բախվել ճամփեզրի կրպակի դռանը. «ԳԱԶ-31029»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Ապրիլի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 119-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21104-10» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21104-10»-ի վարորդը և «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 37-ամյա վարորդը, «Նիսանի» 28-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու և դեպքի վայրից դիմել փախուստի. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 54-ամյա վարորդը, որը նույն օրը բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***


Ապրիլի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «Համեր» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Համերը» կողաշրջվելով՝ բախվել է «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «Տոյոտայի» 55-ամյա վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 13-ամյա տղա, որը եղել է «Տոյոտայի» ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում իրար են բախվել «Կիա» , «Պորշ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիաի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Ապրիլի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տաշիր-Միխայլովկա ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի հենասյանը. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Ապրիլի 11-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը և գազատար խողովակին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***


Ապրիլի 11-ին, ժամը 13.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 296-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 11-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և կողաշրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր