211652_close_icon
views-count1609 դիտում article-date 13:57 12-04-2021

Թուրքական ապրանքները կարող են Վրաստանում վերափաթեթավորվել ու մտնել ՀՀ որպես վրացական. Մելքումյան. News.am

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը այն, ինչ ֆորմալ կար արձանագրված, դա հնչեցրեց, բայց բոլորս էլ գիտենք, որ թուրքական բավականին ապրանքներ կարող են գալ Վրաստան, այնտեղ վերափաթեթավորվի, տարաների վրա վրացական անուններ գրեն, եւ քանի որ Հայաստանը Վրաստանի հետ վաղուց ունի ազատ առեւտրի հյամաձայնագիր, հանգիստ մտնեն Հայաստան, որտեղ ծագման երկիրը կնշվի Վրաստանը:

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հայտարարությանը, թե Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում՝ սկսած հունվարի 1-ից:

«Բացի այդ, եթե ապրանքի 50 տոկոսը վրացական է, 50 տոկոսն այլ երկրի, այդ ապրանքը կոչվում է վրացական: Թե ոնց կտարայավորեն, ոնց կբաժանեն, ես չեմ կարող պնդել՝ վերահսկողությունըկա, թե չկա: Փոխնախարարն էլ ընդունեց, որ որոշ սեգմենտներ, որոնք չեն հասցրել այլընտրանքային ուղիներից բերել իրենց ապրանքները, կարող են այդ ձեւն օգտագործել»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ լոլիկը պարզ ապրանք է, չես կարող լոլիկի դեպքում վերափաթեթավորում անել:

Նմանատիպ նյութեր