211652_close_icon
views-count38572 դիտում article-date 11:08 12-04-2021

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. գյուղացիները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Արմավիր ճանապարհը, նրանց հետ բանակցություններ են վարում Էջմիածնի ոստիկանապետն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Խորունկ գյուղի 100-ից ավելի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնի մուտքի հատվածը և պահանջում են, որպեսզի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները պատասխան տան, թե 3 օր է՝ ինչո՞ւ են գյուղում հոսանքի տատանումների պատճառով իրենք լուրջ նյութական վնասներ կրում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցիներն ասում էին. «Քանի տարի է, էլ գրավոր, էլ բանավոր, դիմել-խնդրել ենք, որպեսզի էդ խնդիրը լուծեն, ու ամեն անգամ փաոփւկ բարձ են դնում գլխներիս տակ։ Մի թեթև քամի է լինում, գյուղը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ. էլեկտրաէներգիայի տատանումները սկսվում են, ինչի պատճառով էլ կրում ենք վնասներ. փչանում են էլետրատեխնիկաները՝ սառնարան, կոնդիցիոներ և այլ իրեր, ու ամեն անգամ մեր գրպանից կամ նորերն ենք գնում կամ վերանորոգում ենք։ Արդեն համբերության բաժակը լցվել է։ Էս հարցը թող լուծեն, հակառակ դեպքում մեր բողոքի ակցիաները շարունակական են լինելու»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ վարեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու ՃՈ դասակի հրամանատար Մ. Սարգսյանը, ինչից հետո գյուղացիները ժամանակավորապես բացեցին ճանապարհը և ոստիկանների ուղեկցությամբ մեկնեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ խնդրի հետագա լուծման նպատակով քննարկումներ անելու համար։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր