211652_close_icon
views-count1909 դիտում article-date 09:50 12-04-2021

Մերկելը չեղարկել է կորոնավիրուսային պատվաստվման գրանցումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գրանցումը։ Այն պետք է կատարվեր կիրակի` նախկին Բեռլին-Տեմպելհոֆ օդանավակայանի տարածքում գտնվող կենտրոնում: 

Այս մասին հայտնում է Bild պարբերականը։

Ամենայն հավանականությամբ, գրանցման չեղարկման պատճառը կարող է լինել Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավար կազմի հանդիպումը, որին, մասնավորապես, քննարկվել է այն հարցը, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը Բունդեսթագի առաջիկա ընտրությունների ժամանակ: 

Այս տեղեկատվության վերաբերյալ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է,  որ «առաջիկայում կանցլերը կպատվաստվի և այդ մասին կտեղեկացնի հասարակությանը»:

Նմանատիպ նյութեր