211652_close_icon
views-count60275 դիտում article-date 15:24 11-04-2021

Լարված իրավիճակ Երևանում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում համատարած ծառերի սպանդ է իրականացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել  Երևանում: Բաղրամյան 79ա շենքի բակում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմաց, անհայտ անձինք զբոսայգում, որը տարիներ շարունակ բնակիչների համար օգտագործվել է որպես թե՛ խաղահրապարակ, թե՛ հանգստի գոտի, համատարած ծառերի սպանդ է սկսվել: 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ո՞վ է պատասխան տալու բնության նկատմամբ այս դաժան վերաբերմունքի համար: Գիտենք, որ  ավելի քան 2 տարի է,   ինչ-որ մարդիկ նպատակ են դրել, որպեսզի  տարածքն իրենցով անեն: Գիտենք նաև, որ  1 տարուց ավել է Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը  պայքարում է, որպեսզի ծառասպանները  իրենց նպատակին չհասնեն, բայց  լսել ենք, որ  շինարարության թույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը: 

Հիմա ինչ, ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը անզոր է, չի կարողանում իր համայնքի բնակիչների շահերը պաշտպանի, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ կաբինետային «ծառասպան» կարող է  գրչի մի հարվածով ավագ սերնդի ու երեխաների խաղահրապարակը դարձնի կամ օբյեկտ, կամ ինչ-որ քարե շինութուն կառուցել»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր