211652_close_icon
views-count695 դիտում article-date 10:30 11-04-2021

Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան

Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով:

Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր