211652_close_icon
views-count3150 դիտում article-date 23:48 10-04-2021

Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  կանանց 87կգ քաշային կարգում Հակոբյանը պոկեց 101 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 221 կգ և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

81 կգ քաշային  կարգումՌաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց  4-րդ տեղը, իսկ հրում վարժությունումնա դարձավ փոքր բրոնզե մեդալ: 

89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 

81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 

96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախբարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չբարձրացրեց 215 կգ: Նա նվաճեց փոքր արծաթեմեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գարնցեց 372 կգ արդյունք:

102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 

109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում զրո ստացավ:

Հայաստանի ընտրանին Եվրոպայի այս առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերիհամար, մասնակցում էր 14 մարզիկով:

Նմանատիպ նյութեր