211652_close_icon
views-count30340 դիտում article-date 23:38 10-04-2021

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Գրանդ Քենդիին» պատկանող հսկայական բարդին արմատից պոկվել է. ծառը չի տապալվել էլեկտրալարերի շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:
 
Ժամը 21:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Գործարանային» մետրոյի հարևանությամբ, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող տարածքում հսկայական բարդին ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվելէ:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Պարզվել է, որ բարդու արմատը փթել է և այն արմատախիլ է եղել, սակայն չի ընկել, քանի որ այն պահել են էլեկտրալարերն ու ցանցե ցանկապատը:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իրավիճակի մասին արդեն   տեղեկացվել են Երևանի քաղաքապետարանն ու «Գրանդ Քենդի» ընկերությունը: Վերջինիս աշխատակիցները եթե կարճ ժամանակահատվածում ծառը չհեռացնեն, ապա չի բացառվում, որ այն ընկնի, ինչի հետևանքով ճանապարհը կդառնա անանցանելի, ինչպես նաև վնաս կպատճառի մարդկանց և ավտոմեքենաներին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր