211652_close_icon
views-count85860 դիտում article-date 20:25 10-04-2021

Բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ հայտնված «Էտալոն» ՓԲԸ-ի տնօրենը կասկածվում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տան վրա զինված հարձակում կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:
 
Այդ օրը Շենգավիթի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի խումբ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ Ֆրունզե փողոցի 60ա շենքի բակում մի երիտասարդ տղա հայհոյանքներ է տալիս և ինչ-որ անձի հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցնում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները արզել են, որ այս քաղաքացին Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 29-ամյա Նորիկ Բունիաթյանն է:
 
Պարզվել է նաև, որ նա այդ օրը գնացել է նշված շենքի բակ, հայհոյանքներ է հնչեցրել նույն շենքի բնակիչ, 52-ամյա Գրիգոր Հարությունյանի հասցեին, որից հետո վերջինս իջել է բակ, ու հարցրել, թե ինչի համար է նա այդպիսի լկտի վարքագիծ դրսևորում թե իր, թե՝ հասարակության նկատմամբ, հորդորել է հեռանալ բակից, սակայն Ն. Բունիաթյանը հայհոյանքներ է հնչեցրել Գ. Հարությունյանի մահացած մոր հասցեին, որից հետո արդեն Գ. Հարությունյանը մի մուշտի է տվել նրան:
 
Որոշ ժամանակ անց Ն. Բունիաթյանը դիմել է Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 բժիշկների հերթապահ խմբին և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատացել է:
 
Սակայն երբ բժիշկները նրան տարել են հիվանդանոց, նա կարճ ժամանակ անց  լքել է հիվանդանոցը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Բունիաթյանը «Էտալոն Գրուպ» ՓԲԸ-ի տնօրենն է, ում մասին մասին վերջին մեկ տարում՝ նրա կողմից կատարված խարդախությունների մասին հետաքննություններ ու նախաքննություններ են սկսվել, և այդ մասին անգամ բարձրաձայնել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Ն. Բունիաթյանին քաղաքապետարանում անգամ անուն են կպցրել՝ Օստապ Բենդեր:
 
2019 թվականին «Սեյսմակայան» գիտահետազոտական-փորձագիտական ՍՊԸ-ին նա պետք է ներկայացներ Երևան քաղաքում 124 պատշգամբի նախագծային, 3 հատ ստորգետնյա անցումների, այդ թվում՝ «Ձկան խանութի, Լամբադա կամրջի և «Բարեկամության» գետնանցման, 4 հատ շտապօգնության ենթակայանի, 6 հատ մանկապարտեզ և Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ նախագծեր:
 
Սակայն նա ոչ մի նախագիծ չի ներկայացրել, միայն թերի ներկայացրել է Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ, ինչի համար էլ շինարարական աշխատանքները չեն կատարվել և նա Երևանի քաղաքապետարանի կողմից հայտնվել է «սև ցուցակում»:
 
2019-ի խարդախությունները դեռ չմարսած, նա 2020-ին բացել է «Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն և մասնակցել Երևանի 12 վարչական շրջանների ասֆալտապատման, տեխնիկական հսկողության մրցույթներին:
 
Սակայն այստեղ էլ է լուրջ խախտումներ և թերացումներ կատարվել, ինչի վերաբերյալ 2020թ. մայիսի 16-ին Դավիթ Խաժակյանը ահազանգել էր, որ որ 2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում ստացած «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը մասնակցել է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը, ստացել 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Սակայն պարզվել էր, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է, ինչը հաստատել էր «Ամերիաբանկը» և Դավիթ Խաժակյանը հրապարակել էր դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր:
 
2020թ. մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում հաստատել էր, որ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին»:
 
 Իսկ «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ 2019 թվականի ապրիլին «Արդշինբանկը» հայց է ներկայացրել ընդդեմ Ն. Բունիաթյանի (դատական գործ N ԱՎԴ/0850/02/19) և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել էր, ըստ որի Նորիկ Բունիաթյանից հօգուտ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության բռնագանձվել էր մոտ 795 հազ. դրամ:
 
Նույն տարվա հուլիսին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն է հայց ներկայացրել ընդդեմ Ն. Բունիաթյանի (դատական գործ N: ԱՎԴ/1882/02/19) և Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր այն, ըստ որի Նորիկ Բունիաթյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ բռնագանձվել էր 60 հազար դրամ:
 
Այս ամենից հետո Օստապ Բենդեր անունը ստացած Ն. Բունիաթյանը սկսել է իր անհաջողությունների մեջ մեղադրել Գ. Հարությունյանին, ով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետն է, ու ապրիլի 8-ին Ն. Բունիաթյանը գիշերով գնացել է  Գ. Հարությունյանի բնակության վայր և սկսել անհարգալից վերաբերմուք ցուցաբերել հասարակության նկատմամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր