211652_close_icon
views-count1434 դիտում article-date 17:07 10-04-2021

Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսներ երբևէ չի տնօրինել. պարզաբանում

Ի պատասխան «Փաստ» օրաթերթում ս.թ. ապրիլի 10-ին տեղ գտած «Բաբայանի «էպոպեան» հրապարակման` հայտնում ենք, որ օրաթերթը (հոդվածի պատվիրատուն) չարամտորեն խեղաթյուրում է փաստերը` Սամվել Բաբայանին մեղադրելով պետությանը  խոշոր վնաս պատճառելու մեջ:

Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

Հանրությանն իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ: Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին:

Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ «մտահոգ» անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեի միջոցներով մարելու փաստերի առթիվ:

Նմանատիպ նյութեր