211652_close_icon
views-count551 դիտում article-date 15:17 10-04-2021

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են առանցքային մի շարք հարցեր. ԿԳՄՍՆ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021 թվականին մշակման ենթակա 12 և վերանայման ենթակա 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա 9 ՆՄՄԿ ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության և հաստատման հարցերը: Դրանք զեկուցել է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Քննարկման արդյունքում ներկայացված ցանկից հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:

Նիստի ընթացքում առաջարկ է հնչել պատերազմի և համավարակի հետևանքով աշխատաշուկայում ծագած նոր խնդիրները լուծել կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եթե Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն իրականացնի աշխատուժի կարիքի գնահատում և առաջարկ ներկայացնի, թե հատկապես որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել, ապա ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատությունների միջոցով կիրականացնի կարճաժամկետ ուսուցման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հնարավոր կլինի զբաղվածության ծրագրերն ուղղորդել՝ ըստ այդ առաջնահերթությունների և ուղղվածությունների։

Նիստի հաջորդ հարցերը վերաբերել են «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերին, որոնց նախագծերը խորհրդի անդամներին ներկայացրել են ԿԳՄՍՆ Նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը:

Ըստ զեկուցողների՝ «ԱՀՈՒ հայկական մոդելը» նպատակ ունի ՆՄԿՈւ հաստատությանը հնարավորություն տալ տրամադրվող կրթության համապատասխան մասնագիտությունների ոլորտներում զբաղվել տնտեսական գործունեությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ուսանողներին ներգրավել իրական ծառայության մատուցման կամ ապրանքի արտադրության գործընթացներում՝ ապահովելով նրանց գործնական ուսուցումն աշխատավայրում:

Նմանատիպ նյութեր