211652_close_icon
views-count1069 դիտում article-date 13:21 10-04-2021

Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Երեկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Քաշաթաղի շրջանի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Նմանատիպ նյութեր