211652_close_icon
views-count10177 դիտում article-date 22:08 09-04-2021

Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, եւ հարցին՝ կարո՞ղ են ընտրություններն այդ առիթը լինել, Միքայել Մինասյանը պատասխանել է.

«Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որեւէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից: Բացի որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, եւ ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով՝ ով է»:

Ըստ Միքայել Մինասյանի՝ պետք չէ այս ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտության, ընտրությունների ավարտից հետո սկսվելու է նոր կյանք, որն իր կարծիքով, լինելու է մի քիչ ավելի վատը, քան նախորդ օրը։

«Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել»,– ասել է Մինասյանը։

Տեսանյութը՝  ArmNews

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր