211652_close_icon
views-count1811 դիտում article-date 19:44 09-04-2021

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը. ՖՈՏՈՇԱՐՔ

Եռօրյա  այցով  Հայաստանում  է գտնվում  ՌԴ  ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը: ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը  հյուրերին  ընդունեց Օլիմպավանում:  Նրանք  շրջեցին մարզահամալիրում ,  տեսան  մենապայքարային , խաղային, ջրային  մարզաձևերի  մասնագիտական դահլիճները: Շատ բան տեսած հյուրերը անթաքույց հիացան  գերժամանակակից մարզոցների  առկայությամբ, տարածական և անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Տեղում  ռուս  գործընկերները  ցանկություն հայտնեցին  իրենց թիմերին  գործուղել  Երևանի Օլիմպավան, որտեղ  կարելի է մարզվել, վերականգնել ուժերը, սնվել  ռեստորանում  ու  գիշերել  հյուրանոցային մասնաշենքի  շքեղ սենյակներում:

ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ ,  Եվրոպայի սուսերամարտի կոնֆեդերացիայի նախագահ ,օլիմպիական քառակի չեմպիոն Ստանաիսլավ Պոզդնյակովն ասաց,  որ ինքը բազմիցս  ուսումնամարզական հավաքների  է մասնակցել  Ծաղկաձորի  ԽՍՀՄ  գլխավոր մարզահամալիրում:  Թթվածնային նոսր պայմաններում պարապելու  արդյունքում  է  նաև նվաճել մարզական բարձունքներ:  Բայց Երևանում շարք մտած  Օլիմպավանի  հոյակերտ կառույցը  գերազանցում է բոլոր սպասելիքները: Այստեղ  լինելը, մարզվելը անպայման հաջողության խթան կհանդիսանա յուրաքանչյուր  մարզիկի համար:

-          Դեռևս  <<  Զվարթնոց  >>  օդանավակայանում , ինքնաթիռից  իջնելիս մեզ  ջերմացրեց  Երևանի տաք օդը,  տեսանք  ծաղկած ծառեր,  շփվեցինք իսկական գարնան հետ: Սա հեքիաթի էր  նման  շարունակվող համավարակի պայմաններում, - ասաց աշխարհահռչակ մարզիկը: - Երբեք չենք մոռանա  կարանտինի  շրջանում կազմակերպված մեր  առաջին այս  արտագնա գործուղումը: Շնորհակալություն  Ձեզ,  Գագիկ Նիկոլայի,  այս տաք , ջերմ ընդունելության համար:

Հյուրերից  ԱՊՀ երկրների օլիմպիական կոմիտեների համակարգող  Յուրի Յուրևիչն  ասաց, որ հետխորհրդային տարիներին   պարոն Ծառուկյանի կազմակերպած  մի քանի  միջոցառումների մասնակիցն է եղել և համոզվել ,  որ ՀԱՕԿ նախագահը հիրավի գործի մարդ է, մեծ մարզական գործիչ : Այդ մասին է վկայում  << Օլիմպավան >>   մարզահամալիրը,  հայկական հուրասիրությունը, ջերմ վերաբերմունքը  . . .

Հակիրճ էր տանտիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի   ամփոփիչ խոսքը.   <<  Մենք  հավատարիմ  ենք  հայ  ժողովրդի հարուստ ավանդույթներին, որի համաձայն  ջերմորեն  ընդունում, աջակցում  և ճանապարհում  ենք բարեկամներին, այս պարագայում՝  ՌԴ օլիմպիական պատվիրակությանը: Անշուշտ,  բարձր ենք գնահատում  Պոզդնյակով  մարզիկի  հիրավի բարձրագույն նվաճումները մեծ մրցասպարեզներում՝  օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի տասնյակ առաջնություններում: Նման մարզիկի և  գործչի համար մեր  մարզօջախների դռները բաց են >>:

Արարողությանը ներկա էին  նաև Հայաստանի մարզական տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, անվանի մարզիկներ  . . .

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր