211652_close_icon
views-count518 դիտում article-date 16:30 09-04-2021

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Լիտվայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին (խմբ. Տիգրան Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից)։

Ինչպես հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից, նախարար Լանդսբերգիսը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը Լիտվայի և Հայաստանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում և հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում Լիտվայի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնել, որ հայ-լիտվական բարեկամությունը առաջիկայում ևս կշարունակի վերելք ապրել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարեցին նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, երկու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին, հայաստանյան ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, առաջիկա բարձրաստիճան այցերի կազմակերպմանը։

Նախարար Լանդսբերգիսը շեշտել է Լիտվայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և կիսելու իրենց լավագույն փորձը Հայաստանի հետ։

Նմանատիպ նյութեր