211652_close_icon
views-count4031 դիտում article-date 11:54 09-04-2021

Փրկությունը մեկ երթիկից ելնող ծուխն է. Հովհաննես Խաչատրյան

 Հովհաննես Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«6 ամիս անընդմեջ, 6 ամիս շարունակ գիշեր-ցերեկ կոչերով, խնդրելով, կոկորդներս պատռելով ասում էինք եկեք միացեք, եկեք սրանց դուրս շպրտենք և բոլորով միասին մեր երկիրը դուրս բերենք անդունդից: Գրեթե ամեն օր ասում էինք, որ պարտված ղեկավարի հետ ոչ ոք հաշվի չի նստելու, էս խզբզանքները հարց լուծող չեն կարող լինել: Այսօրվա օգնություն խնդրողները այն ժամանակ մեզ մեղադրում էին` ցույց անելու, ճանապարհները փակելու մեջ իբրև մենք խոչնդոտում ենք նրանց որդիների վերադարձի հարցը, այսօր նրանք անում են նույն բանը:

Հիմա գոնե հասկացա՞ք, թե որտեղ էր թաղված շան գլուխը: Գնացեք, շրջափակեք կառավարական ամառանոցը, կառավարության շենքը և պահանջեք գերագույն գլխավոր պատասխանատույի հրաժարականն ու պատասխանատվության ենթարկելը: Ի վերջո հասկացեք, մեր բոլոր հարցերի լուծումներն ու պատասխանները մենք կստանաք միայն սրանց հեռացումից հետո»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Փրկությունը մեկ երթիկից ելնող ծուխն է... 6 ամիս անընդմեջ, 6 ամիս շարունակ գիշեր-ցերեկ կոչերով, խնդրելով, կոկորդներս...

Posted by Հովհաննես Խաչատրյան on Friday, April 9, 2021

Նմանատիպ նյութեր