211652_close_icon
views-count14662 դիտում article-date 20:32 08-04-2021

Ահազանգում է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահը. «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների պատճառով հիվանդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Խաչատուր Մարոզյանը, ով հայտնել է,  որ  «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ Հակոբ Սարգսյանը մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով նյութեր է նախապատրաստել և այն փոխանցվել է  հետաքննության բաժանմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Մարոզյանը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր