211652_close_icon
views-count723 դիտում article-date 19:55 08-04-2021

Փարիզի վարչակազմն այժմ ուսումնասիրում է առաջարկը

<< Փարիզ – 2024 >>   ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն քննարկում է Սենա գետի  ափամերձ  գոտում  միջոցառման բացման և փակման արարողություններն անցկացնելու հնարավորությունը:

Փարիզի վարչակազմն այժմ ուսումնասիրում է առաջարկը: Հիմնական հարցն այն է, թե  կազմակերպիչներն արդյոք  կկարողանան մարզադաշտում ավանդաբար անցկացվող շքեղ շուոն տեղափոխել քաղաքի հասարակական վայրեր, որպեսզի այն  հասանելի դառնա  երկրպագուների համար:

Կազմկոմիտեի նախագահ, թիավարությունից օլիմպիական եռակի չեմպիոն Թոնի Էստանգեն ասել է, որ կազմկոմիտեի բյուջեի կեսից ավելին ապահովվում է կոմերցիոն միջոցներից։ Նա նաև նշել է որ,  ՄՕԿ-ի խնդրանքի համաձայն  Տոկիոյի խաղերին մասնակցող ֆրանսիայի պատվիրակության կազմը զգալիորեն կկրճատվի: 

Նմանատիպ նյութեր