211652_close_icon

Վանդալիզմ ու սրբապղծություն Շիրակի մարզում. գողացել են ննջեցյալների գերեզմանների ճաղավանդակներն ու անգամ շիրմաքարը. գյուղացիներն ահազանգել են Շիրակի մարզպետին, ով, ըստ նրանց, «ոչ գվացել, ոչ բվացել է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count72317 դիտում article-date 18:05 08-04-2021
Արդեն տևական ժամանակ է, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Գագիկ Խաչատրյանը իր հասակակից մի քանի ընկերների հետ հսկողություն են իրականացնում գյուղի գերեզմանոցում, որպեսզի ինչ-որ տականք կամ տականքներ հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը չկատարեն ննջեցյալների նկատմամբ: 

Երեկ՝  ապրիլի 7-ին ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում  Գ. Խաչատրյանն ու նրա հետ հսկողություն իրականացնող համագյուղացներն ասում էին. «Ննջեցյալների գերեզմանների ճաղավանդակները հանել, տարել են:

Տականքը կամ տականքները գողացել են անգամ շիրմաքարը: Եթե մենք հայտարարում ենք, թե ադրբեջանցիներն ու թուրքերը պղծել են հայերի գերեզմանները, ջարդել շիրմաքարերը, եկեղեցիներն ու մատուռները, բա սրա մասին ի՞նչ ասես: Սա էլ հո ադրբեջանցին ու թուրքը չի, մեր միջի թուրքն է սա: Սրան վանդալիզմ ու սրբապղծություն անունը պետք է տանք: Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ  Ղարաբաղում հայրենիքի համար վիրավորված տղայի պապիկի ու տատիկի գերեզմանն էլ թալանեն: Ինչ աստիճան ստոր լինեն, որ շիրամաքար գողանան:

Զանգել եմ Շիրակի մարզպետ Հարությունյանին, տնաշենը ոչ գվաց, ոչ բվաց: Եթե Մարալիկի ոստիկանները չբացահայտեն ու հայտնաբերեն այս սրբապիղծներին, դիմելու ենք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այլ ելք չկա: 

Օրեր շարունակ հսկողություն ենք իրականացնում, բայց հո ամեն օր չենք կարա, մենք էլ տարիքն առած մարդիկ ենք, մեր սիրտն էլ է  ցավում էս ամենի համար: Ինչ է, ոստիկանությունը չ՞ի կարող սրա դեմն առնել: Մարդ մի հատ հավ է գողանում, մի օրում գտնում, ի լուր հայտարարում են, թե՝ տեսեք, տեսեք, ձու ածող հավ գողացողին բռնել ենք:

 Բա էս վանդալիզմի հեղինակներին խի՞ տենց տաք-տաք հետքեով չեք բռնում: «Արմենիա»-ով հեռարձակվող «Սուր անկյուն»  հաղորդաշարով տեսանք, որ քանի գերեզմաններ են թալանել: Որ էդ գերեզմանների գողին բռնեին, վստահ ենք, որ  սրբապղծությունը  չէր հասնի մեր գյուղ: Մեր գյուղացին թասիբի համար մեռնող է: Սա ուրիշ մարդու գործ է: Ոստիկանությունը մռքին դնի,  կգտնի այդ տականքներին, ինչը դաս կլինի, որ նմանատիպ դեպքեր տեղի չունենան:

Դրանց պետք է բռնեն ու բերեն գյուղ, հենց  գերեզմաններում  էլ դատ ու դատաստան տենան:

Եթե, էլի ենք ասում,  կարճ ժամանակում դրական արդյունք չեղավ, թող հետո չասեն, թե մենք դիմեցինք այլ միջոցների: էս հանցագործությունը  բացահայտելը նաև ոստիկանների թասիբի հարցն է: Չես կարող ասել, որ մի օր էլ ականատես չենք լինի որ հենց ոստիկանների հարազատների գերեզմաններն են վանդալիզմի ենթարկվում»:  

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված գյուղը գտնվում է ոստիկանության Մարալիկի բաժնի հսկողության տակ ու հիմա տեղի ոստիկանները իրենք պետք է միջոցներ ձեռնարկեն՝ վանդալիզմի հեղինակին կամ հեղինակներին հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր