211652_close_icon
views-count1193 դիտում article-date 13:59 08-04-2021

Մեր բանակն ինչքանով պետք է լինի պրոֆեսիոնալ. պետք է քննարկումներ լինեն. Փաշինյան

Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետև պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի և շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի և պրոֆեսիոնալ զինծառայողի միջեւ: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:

Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ և խորը քննարկում ունենանք և կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր