211652_close_icon
views-count1311 դիտում article-date 22:02 07-04-2021

Երբ հանդիպում են գրողն ու ընթերցողը. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Յուրաքանչյուր տարի ապրիլի 7-ին Հայաստանում նշում են գարնանային ամենագեղեցիկ տոներից մեկը՝ մայրության ու գեղեցկության տոնը; Այս առիթով կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ քննարկումներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլն; Եվ ահա հայ մշակութասեր ու գրքասեր օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում կազմակերպել էին յուրօրինակ ցուցադրություն ու ցերեկույթ՝նվիրված հայ անվանի կին-գրողներին։

Այս գեղեցիկ միջոցառմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ պատմաբաններ, գրականագետներ մշակութաբաններ և այլն;

Ցերեկույթը վարում էր Հայուհիների Համահայկական Միություն հասարակական կազմակերպության նախագահ ու հայուհիների ակումբի հիմնադիր Շողանե Մելքոնյանը։ Բացելով միջոցառումը, նախևառաջ շնորհավորեց բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առիթով, իսկ այնուհետև ներկայացրեց միջոցառումը սա կրում էր «Գտի՛ր քո հայ կին-հեղինակին» գեղեցիկ ու յուրօրինակ խորագիրը որի շրջանակում տեղում հանդիսատեսը  հնարավորություն ունեցավ ծանոթանալ նրանց գործունեությանն ու ստեղծագործություններին «Ինչո՞ւ կարդալ ….» տեսաուղերձների շարքի միջոցով։Տեսաուղերձում ներկայացված էին ժամանակակից հայ  10 գրող կանանց,մասնավորապես՝ Զապել Եսայան , Զոյա Փիրզադի,  Հեղինե Մելիք-Հայկազյանի Մարի Բեյլերյանի Վիկտորիա Աղանուրի, Սիլվա Կապուտիկյանի, Մետաքսեի, Էլդա Գրինի, Ալիսիա Կիրակոսյանի, Սոնա Վանի վերաբերյալ ելույթներ։

Սիրված մտավորականների ու գրողների մասին խոսեցին գրականագետ, բանասեր, Սերժ Սրապիոնյանը, տ․գ․թ․, ՀՊՏՀ դասախոս, ճապոնագետ Աննա Վարդանյանը,  գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքեմենիկ Նիկողոսյանը,/Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանը, /Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն / Արմենուհի Դեմիրճյանը հայ արձակագիր, արվեստաբան, Հայաստանի գրողների միության անդամ Սեյրանուհի Գեղամյանը, բանստեղծուհի ՀԳՄ անդամ Լիլիթը (Լիլիթ Աղագյուլյան), /բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, հայուհիագետ Արծվի Բախչինյանը, /գրականագետ, Բանասիրական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը, /գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Բանախոսներն այնպես էին ներկայացնում սիրված մտավորականներին, կարծես պատմական էքսկուրս իրականացնեին նրանց ստեղծագործական աշխարհի մեջ՝բացահայտելով նրանց տարբեր տեսանկյուններից։

Տեսաուղերձի շնորհանդեսի վերջում՝ամփոփելով միջոցառումը Շողանե Մելքոնյանը՝շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին,իսկ վերջում հավելեց, որ նմանատիպ նախաձեռնությունը կլինի շարունակելի՝ բացահայտելու մյուս հայ կին ականավոր գործիչներին ու նրանց գործունեությունն,որը պետք է առաջնորդվի գրադարանի կարգախոսերից մեկով Բարձրացիր,որ բարձրացնես,զարգացիր,որ զարգացնես։ Տեսաուղերձներին հաջորդեց  սիրված  գրադարանի փոքր ցուցասրահում բացված հայ անվանի կին հեղինակներին նվիրված գրականության ցուցադրությունը։

Տեսանյութերի շնորհանդես-ցուցադրությանը հաջորդեց գեղեցիկ ու ջերմ միջավայրում իրականացվող քննակումը՝ մեկ բաժակ գինու շուրջ։Ամփոփելով միջոցառումները գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ի դեմս՝հասարակայնության ու միջոցառումների բաժնի վարիչ Արմինե Վարդանյանի։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի և
Սիրարփի Կարապետյանի
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր